Մանկական հիվանդություններ
Կրիպտորխիզմ (գաղտնամորձություն)
Մեկ կամ երկու ամորձու ամորձապարկ չիջնելու հետևանք է։ Տարիքին զուգահեռ հիվանդության հաճախությունը նվազում է։ Չիջած ամորձիները կարող են լինել որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում։ Տարբերում են նաև կրիպտորխիզմի կեղծ ձևերը, որոնց դեպքում ամորձապարկի մկանի ռեֆլեքսայհն կծկման հետևանքով ամորձին բարձրանում է վերև։
Էթիոլոգիան վերագրում են հորմոնային, ժառանգական կամ քրոմոսոմային և անատոմիական-մեխանիկական գործոններին։ Առաջին դեպքում լինում է պտղի գոնադոտրոպ հորմոնների կամ խորիոնային գոնադոտրոպինի թերարտադրություն։ Ամորձիների սերմնածին էպիթելի ախտահարման հարցում կարևոր է կրիպտորխիզմի վաղեմիությունը, ըստ որում 10 տարեկանից հետո զարգանում են կոպիտ փոփոխություններ և հիվանդները կարող են հետագայում մնալ բեղմնավորմանն անունակ. 10 տարեկանից հետո երեխաների մոտ ցածր է նաև թեստոստերոնի մակարդակը: Հատկապես ախտահարվում են 10 տարեկանն անց երեխանեոի որովայնի խոռոչում գտնվող երկկողմանի ամորձիները, երբ որոշակի է նաև ֆոլիկուլոխթանիչ հորմոնի թերսինթեզումը, այսինքն՝ ամորձիների անդրոգենային ֆունկցիայի անկումը։ Ամորձիների երկարատև դիստոպիան նպաստում է նրանց չարորակ կազմափոխմանը։ Վտանգավոր և վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակ է նաև ամորձու ոլորումն ու նրա ճմլումը աճուկային խողովակում։
Ախտորոշումը բավական հեշտ է: Ամորձապարկը շոշափելիս բացակայում է մեկ կամ երկու ամորձին կամ ուռուցիկ ձևով երևում են աճուկային խողովակում։ Որովայնային կրիպտորխիզմը հայտնաբերվում է պնևմոպելվիոգրաֆիայով, լապարոսկոպիայով կամ սցինտիգրաֆիայով։ Առնանդամը լինում է թերզարգացած, ամորձապարկը՝ թերպիգմենտավորված, գրեթե բացակայում են սեռական երկրորդային զարգացման նշանները։ Ամորձիների ուշ իջեցումը հաճախ համակցվում է ճարպակալման հետ և սեռական հասունացման շրջանում պահպանվում են մարմնի մանկական համաչափությունը։ Առաջինը վերագրում են դիենցեֆալային ախտահարմանը և անդրոգենների թերարտադրությանը։
Բուժումը և՛ կոնսերվատիվ է, և՛ վիրաբուժական (օրխիդոպեքսիա)։
Վիրահատում են անհապաղ միջամտություն պահանջող դեպքերում (ամորձիների ոլորում, ճմլում կամ մալիգնիզացիա)։ Մնացած բոլոր դեպքերում նախքան վիրահատումը պետք է բուժել խորիոնային գոնադոտրոպինով։
Կոնսերվատիվ բուժումը կարելի է սկսել 2-3 տարեկանից, ըստ որում, այն ավելի արդյունավետ է երկկողմանի կրիպտորխիզմի դեպքում։ 2-6 տարեկան երեխաներին նշանակվում է խորիոնային գոնադոտրոպին: Բուժման կուրսը կրկնում են, եթե ամորձին իջնում է աճուկային խողովակ կամ ամորձապարկ և նորից անհետանում, ինչպես նաև արտահայտված հիպոգենիտալիզմի դեպքում։ Եթե ամորձիները չեն իջնում ամորձապարկ, պետք է դիմել վիրահատական միջամտության։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն